ԵՊԲՀ ուսանողների հանգիստը՝ Ծաղկաձորում

 

 

Հուլիսի 14-16-ը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն ամառային հանգիստն անցկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում, որի ընթացքում ուսանողներին միացան ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 
Պատմական ու ժամանակակից բազում օրինակներով լի դասախոսության ժամանակ ուսանողները բացահայտեցին՝ թե ով է իրական առաջնորդը, և ինչպես դառնալ առաջնորդ։ Հյուրերը ներկայացրին թեմայի վերաբերյալ իրենց պատկերացումները, տեսակետը, այնուհետև պատասխանեցին ուսանողների հարցերին։ 
ԵՊԲՀ ուսանողների ամառային հանդիստը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։