Վեբ ծրագրավորողի թափուր հաստիք

 

 

Աստուդիո ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու վեբ ծրագրավորողի: Աշխատավարձը՝ սկսած 200.000 դրամից, աշխատանքային ժամերը՝ 10:00-18:00, հանգստյան օրը՝ կիրակի: Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձը և կատարած աշխատանքների հղումները ռեզյումեի հետ պարտադիր են: Դիմելու համար անհրաժեշտ է astudio@live.ru հասցեին ուղարկել ռեզյումե և կատարած աշխատանքների հղումները:

Պահանջները՝

- PHP, MYSQL, JavaScript-ի լավ իմացություն
- HTML/CSS-ի, Jquery-ի և AJAX-ի լավ իմացություն
- MySQL տվյալների բազայի ձևավորում և ծրագրավորում
- Framework-ի իմացություն (մասնավորապես՝ CodeIgniter, Laravel):

Հաճախ տրվող հարցերի պատասխաններ՝

- Հեռակա աշխատանքի հնարավորություն չկա
- Առանց փորձի, աշակերտի կարգավիճակով, ձրի աշխատողներ չենք փնտրում
- wordpress, joomla և այլ CMS-ների գերազանց իմացությունը չի հետաքրքրում
- Իրականացնում ենք միայն անհատական պատվերներ, upwork-ում չենք աշխատում
- Գրասենյակը գտնվում է Բաղրամյանի սկզբնամասում
- Աշխատավարձի աճի հնարավորություն կա, ընդհանրապես ամեն ինչ կախված է փորձից և ունակություններից: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 31-ն է:
Մանրամասները՝ այստեղ: