Հանձնաժողովի որոշում 26.06.2017

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

N 3 /2017 ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄ

26 հունիսի 2017 թ. ք. Երևան

նախագահությամբ` Ա. Բերբերյանի
ՀՀ Նախագահի օգնական (Հանձնաժողովի նախագահ, մշտական անդամ)

մասնակցությամբ` Կ. Ավագյանի
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող (Մշտական անդամ)

Ա. Բեժանյանի
ՀԵՀ գլխավոր հաշվապահ (Մշտական անդամ)

Ա. Պողոսյանի
ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար
(Հանձնաժողովի քարտուղար, մշտական անդամ)
Արփինե Հակոբյանի
«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ համակարգող

Աշոտ Քոչարյանի
ՀՀ ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ

Կարինե Խաչատրյանի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ

Արուսյակ Թարվերդյանի
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, քհծ 2-րդ դասի խորհրդական
Վահագն Սարգսյանի
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ
Սոսե Սարգսյանի
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային զարգացման պլանավորման բաժնի փորձագետ
Արա Սրապյանի
ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկայի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Սիրանուշ Դրմեյանի
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի առաջատար մասնագետ
ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը, ուսումնասիրելով վերոնշյալ մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների մրցութային հայտերն ու ծրագրերը,
Ո Ր Ո Շ Ե Ց
Ծրագիր իրականացնելու նպատակով ստորև ներկայացված հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր.


Հ/Հ Հասարակական կազմակերպության անվանումը Անվանակարգը
1. «Համահայկական ցանց» ՀԿ
Հայ հասարակական-քաղաքական միտքը հայոց պետականության վերակերտման մասին. դարերի երազանք և մեկդարյա իրականություն
2. «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա» ՀԿ Հայ հասարակական-քաղաքական միտքը հայոց պետականության վերակերտման մասին. դարերի երազանք և մեկդարյա իրականություն
3. «ԵՊՀ Երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում
4. «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում
5. «Մեղրու կանանց ռեսուրս կենտոն» ՀԿ Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում
6. ««Նարեկացի» արվեստի միավորում» Շուշիի մասնաճյուղ ՀԿ
Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում
7. «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ Մաքուր Հայաստան
8. «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» ՀԿ Մաքուր Հայաստան
9. «Կանայք այսօր հանուն առաջընթացի» ՀԿ Մաքուր Հայաստան
10. «Ինովացիոն ներուժի զարգացման հեռանկարներ» ՀԿ Մաքուր Հայաստան
11. ««Էկոպոլիսի» բնապահպանական կենտրոն համայնքային անվտանգության և զարգացման համար» ՀԿ Մաքուր Հայաստան
12. «Կրթություն առանց սահմանի» ՀԿ Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում

13. «Նախաձեռնությունների զարգացման կենտրոն» ՀԿ Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում

14. «Հայ մարզային երիտասարդություն» ՀԿ Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում
15. «Զանգեզուրի երիտասարդական ասոցիացիա» ՀԿ Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում
16. ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում