ԵՊԼՀ ակտիվ ուսանողների ամառային հանգիստը՝ Ծաղկաձորում

 

 

Հունիսի 16-18-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) 100 ուսանողներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում:
ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և ՀԵՀ-ի կազմակերպած ծրագրի շնորհիվ ծանրաբեռնված ուսումնական տարվանից հետո այն ուսանողները, որոնք ակտիվորեն մասնակցել են թե՛ ներհամալսարանական, թե՛ արտահամալսարանական տարաբնույթ միջոցառումների, ծրագրերի, կամավորական մի շարք աշխատանքների և աչքի են ընկել իրենց կազմակերպչական ունակություններով, հանգստանալու և լիցքաթափվելու հնարավորություն ստացան:
Ծաղկաձորում ներկայացվեցին կիսամյակային հաշվետվություւններ, և քանի այս տարի ԵՊԼՀ ՈւԽ-ի 20-ամյակն է նշվելու, քննարկվեցին հոբելյանական տարին նշելու վերաբերյալ ծրագրեր: