Երիտասարդ դիմահարդարներ

 

 

Հունիսի 13-ից ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում մեկնարկեց «Երիտասարդ դիմահարդարներ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ անապահով ընտանիքների երիտասարդներին ստանալու լրացուցիչ մասնագիտություն, սովորելու նոր արհեստ:
16 երիտասարդ աղջիկներ կստանան դիմահարդարման հմտություններ: Դասընթացներն իրականացվում են շաբաթը երկու անգամ: Մասնակիցները սովորում են ինչպես առօրյա, այնպես էլ տոնական դիմահարդարման նրբությունները: Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր:
Դիմահարդարման դասընթացները կենտրոնի 4-րդ սոցիալական դասընթացն է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին մրցունակ դառնալու աշխատաշուկայում և իրենց արհեստով գումար վաստակելու: