Մրցութային հանձնաժողովի ստեղծման հրաման 12.06.2017

 

 

Հրաման                                                  Վ/Հ-126 12 հունիսի 2017թ.


ՀՀ Նախագահի 27.01.2017թ. ՆԿ-11-Ա կարգադրությամբ գործընկեր կազմակերպություն ճանաչված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից «ՀԵՀ-ի որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթ» ծրագիրն իրականացնելու նպատակով,

Հրամայում եմ`
§1


Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.


1. Ավետիս Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական /Մշտական անդամ/
2. Կարեն Ավագյան –ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող /Մշտական անդամ/
3. Արուսյակ Պողոսյան –ՀԵՀ Ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար /Մշտական անդամ/
4. Ալիկ Բեժանյան –ՀԵՀ գլխավոր հաշվապահ /Մշտական անդամ/
5. Աշոտ Քոչարյան –ՀՀ ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ /Ոլորտային անդամ/
6. Կարինե Խաչատրյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ /Ոլորտային անդամ/
7. Արուսյակ Թարվերդյան-ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, քհծ 2-րդ դասի խորհրդական /Ոլորտային անդամ/
8. Վահագն Սարգսյան – ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ /Ոլորտային անդամ/
9. Արփինե Հակոբյան-«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ համակարգող /Ոլորտային անդամ/
10. Հարություն Ազգալդյան- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի առաջին կարգի մասնագետ /Ոլորտային անդամ/
11. Սոսե Սարգսյան – ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային զարգացման պլանավորման բաժնի փորձագետ /Ոլորտային անդամ/



12. Արա Սրապյան-ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկայի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ /Ոլորտային անդամ/:

Հիմք` ՀՀ Նախագահի «ՀՀ Պետական բյուջեից ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորներ հատկացնելու մասին» 19.05.2008թ. հրամանագիրը, ՀԵՀ-ի որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի կանոնակարգը:


Գործադիր տնօրեն` Ա. Տեր-Հովակիմյան