«Բազե-2017»-ը՝ օգոստոսի 21-27-ը. կազմավորվում են ջոկատները

 

 

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ Այն այս տարի հոբելյանական է. նշվում է երիտասարդական այս ծրագրի 15-ամյակը։
Այս պահին ընթանում է «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքի ջոկատների անդամների հավաքագրման գործընթացը։ Ջոկատների կազմավորման նախընտրական փուլին մասնակցելու համար մարզերի երիտասարդները պետք է դիմեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ տվյալ մարզային կենտրոն, ուսանողները՝ իրենց բուհերի ուսանողական խորհուրդներ։
Նշենք, որ ջոկատի անդամները հավաքի ընթացքում պետք է մրցեն հետևյալ մրցութային միջոցառումներում՝ սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, ֆիլմ, հումոր, նորաձևություն, նկարչություն, լուսանկարչություն, բրեյն ռինգ, «Բազե բանալի»։
Ջոկատը կազմված է 9 մասնակցից, այդ թվում` ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 4 աղջիկ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 25։
Հայտը կարող եք ներբեռնել այստեղ: