Ինչպես ցուցաբերել առաջին օգնություն

 

 

ՀԵՀ Արագածոտնի մարզային կենտրոնի կամավորները մասնակցեցին «Ապագայի մարտահրավերներ» ծրագրին, որը տեղի ունեցավ հունիսի 3-ին Աշտարակի հին ջրաղացի հարակից բացատում: Ծրագիրը կամավորների համար հնարավորություն ստեղծեց հայտնվելու տարբեր իրավիճակներում և մասնագետի ցուցումներին հետևելով՝ առաջին օգնություն ցուցաբերել:
Դասընթացի հիմնական թեմաներն էին՝ մարդու անգիտակից վիճակ և ցուցաբերվող օգնություն, անշարժացում և արյունահոսություն: Դասընթացն անցկացվում էր աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի կողմից աղետների դիմակայունության զարգացման և առաջին օգնության գիտելիքների տարածման ծրագրի շրջանակներում:
Դասընթացն անցկացվում էր կամավորական սկզբունքով. այն վարում էր Արտակ Վերդյանը: