Ֆուտբոլային մրցաշար Ելփին համայնքում

 

 

Հունիսի 4-ին ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի Ելփինի համայնքայինի կենտրոնի նախաձեռնությամբ Ելփին համայնքում իրականացվեց «Ֆուտբոլային մրցույթ երիտասարդների համար» սպորտային ծրագիրը: Ծրագրի նպատակն էր հնարավորություն տալ երիտասարդներին ցուցադրել իրենց սպորտային կարողությունները, բարելավել հմտությունները։ Ծրագիրը նպատակ ունի նաև լավագույն խաղացողներին հնարավորություն տալ ընդգրկվելու համայնքների ֆուտբոլային թիմերում և մասնակցելու տարբեր մարզական միջոցառումների։
Ծրագրի առաջին փուլում Ելփին, Արփի և Գետափ համայնքներում իրականացվեցին ֆուտբոլի նախընտրական մրցույթներ տարբեր տարիքային խմբերի մասնակցությամբ: Հունիսի 4-ին Ելփին համայնքի մարզադաշտում իրականացվեց եզրափակիչ խաղը վերոնշյալ համայնքային թիմերի մասնակցությամբ: Խաղին ներկա էին նաև հարակից համայնքների և Ելփինի երիտասարդները՝ թիմերին երկրպագելու համար:
Խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց Արփի համայնքի ֆուտբոլային թիմը: Բոլոր 3 թիմերը պարգևատրվեցին գավաթներով, իսկ մասնակիցները՝ դիպլոմներով: Մասնակիցների կողմից առաջարկ եղավ կազմակերպել նման ֆուտբոլային մրցույթներ հարակից բոլոր բնակավայրերում՝ ներգրավելով ավելի շատ մասնակիցների: