Կամավորներն այցելել էին Սևանի Վազգենյան դպրանոց

 

 

Արժևորելով երիտասարդների շրջանում հոգևոր դաստիարակությունը՝ մայիսի 30-ին ՀԵՀ Գեղարքունիքի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորներն այցելել էին Սևանի Վազգենյան դպրանոց: Դպրանոցում հյուրերին դիմավորեց և ամբողջ ընթացքում կառույցի մասին ուսանողների առօրյային ծանոթացրեց Գևորգ սարկավագ Սահակյանը: Դպրանոցում այցը սկսվեց նախասրահից, որտեղ ամեն երեկո ուսանողները հավաքվում են ժողովի: Այնուհետև դահլիճում սարկավագը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին: Հյուրերը շրջեցին լսարաններով և վերջում դպրանոցի բակի Սուրբ Հակոբ Հայրապետի եղեկեցում տերունական աղոթքով ավարտեցին ուխտագնացությունը դեպի Վազգենյան դպրանոց:
Մայիսի 31-ին «Հոգևոր դաստիարակություն» ծրագրի շրջանակներում Վազգենյան դպրանոց այցելած կամավորները ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնում հանդիպում-քննարկում ունեցան տեր Գնել քահանա Մարտիրոսյանի հետ: Հանդիպումը սկսվեց տերունական աղոթքով: Այնուհետև տեր Գնել քահանան պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին: Նմանատիպ միջոցառումները տեր Գնել քահանան կարևորեց և ամենակարևոր ուղերձով ավարտեց հանդիպումը՝ հորդորելով երիտասարդներին հեռու չմնալ եկեղեցուց: