Կամավորներն այցելեցին Կապանի երկրագիտական թանգարան

 

 

Մայիսի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի կամավորներն այցելեցին Կապանի երկրագիտական թանգարան: Թանգարանում երիտասարդները ծանոթացան այնպիսի նմուշների, գտածոների, որոնք բրոնզեդարյա և նույնիսկ քարեդարյա պատմություն ունեն: Թանգարանի աշխատակիցները մանրամասն ներկայացրին Սյունյաց աշխարհի թագավորության պատմությունը, ժամանակի նշանավոր գործիչներին և կերպարներին, ինչպես նաև՝ Սյունյաց աշխարհի ազդեցիկ գերդաստանների պատմությունը, գործունեությունը, նրանց թողած մշակութային արժեքները:
Երիտասարդները ծանոթացան նաև գյուղատնտեսական աշխատանքային գործիքների, հայկական տարազների, հեթանոսական շրջանի նմուշների հետ: Ներկաներն ակտիվ կերպով հարցեր էին տալիս թանգարանի աշխատակիցներին՝ ստանալով կարևոր և օգտակար տեղեկություն: Թանգարան այցելելուց հետո ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնում կազմակերպվել էր ֆիլմի ցուցադրություն, որի համար ընտրվել էր «44 աստիճանի վրա» ֆիլմը: