Մարզական մրցաշար՝ զորամասում

 

 

Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված՝ ՀԵՀ Կոտայքի մարզային կենտրոնը մայիսի 28-ին կազմակերպեց մրցաշար Լուսակերտի հրթիռահրետանային զորամասում: Մրցաշարն անցկացվեց զինվորների և նախազորակոչային տարիքում գտնվող երիտասարդների, ՀԵՀ կամավորների միջև: Մասնակիցները մրցեցին հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում, ձգումներ պտտաձողի վրա և 100մ վազք մրցաձևերում:
Անխոս, հայ զինվորն անպարտելի է, իսկ զինվորի հետ նույն մրցաշարում մասնակցելը՝ մեծ պատիվ: Երիտասարդները պատվով հաղթահարեցին իրենց առջև դրված խնդիրները, ավելին՝ աղջիկներից Անի Ենգիբարյանը, առաջ անցնելով մրցակից զինվորներից, ինքնաձիգի քանդում-հավաքում մրցաձևում զբաղեցրեց երրորդ մրցանակային տեղը: Լավագույնները պարգևատրվեցին մրցանակներով և պատվոգրերով: Մրցաշարի վերջում զորամասի կողմից անցկացվեց պարանի ձգում մրցույթը, որի արդյունքում և՛ զինվորները, և՛ ՀԵՀ կամավորները անձնակազմի կողմից պարգևատրվեցին խրախուսական նվերներով:
Օրն առավել տոնական դարձավ զորամասի անձնակազմի ջերմ ընդունելության և պատրաստակամության շնորհիվ: Անձնակազմի նախաձեռնությամբ երիտասարդները շրջեցին զորամասում, ծանոթացան զինվորի առօրյային, ճաշեցին զինվորների հետ, նաև անցկացվեց դասախոսություն նախազորակոչային տարիքում գտնվող երիտասարդների համար: