Մայիսյան հաղթանակներին նվիրված ինտելեկտուալ մրցույթ

 

 

Մայիսի 19-ին ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում տեղի ունեցավ Մայիսյան հաղթանակներին նվիրված ինտելեկտուալ խաղ: Խաղին մասնակցում էին երեք ուսումնական հաստատություններ՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը, Վայոց ձորի պետական քոլեջը, Եղեգնաձորի ավագ դպրոցը: Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ներկայացրել էր մեկական թիմ, թիմում՝ 5 մասնակից:
Խաղն ընթացավ երկու փուլով. առաջին փուլն իրականացվեց բրեյն ռինգի կանոններով: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմերը վաստակեցին 1 միավոր: Երկրորդ փուլում թիմի ավագները մասնակցեցին բլից հարցմանը: Այնուհետև խաղի ավարտին ժյուրիի անդամները, ովքեր ամբողջ ընթացքում հետևում էին խաղին և գրի առնում ճիշտ պատասխանները, հայտարարեցին միավորները: Արդյունքում հաղթող ճանաչվեց ավագ դպրոցի թիմը: Բոլոր մասնակից թիմերը ստացան նվերներ և պատվոգրեր: