Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում

 

 

Մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող
«Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» ծրագիրը: Այն իրականացվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի կողմից աջակցության և համագործակցության շրջանակներում:
Ծրագրի նպատակն է զինել ՀՀ բնակչությանը համապատասխան ֆինանսական գիտելիքներով և ունակություններով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ տնօրինել, կառավարել իրենց սեփական միջոցները:
Ծրագիրը նախատեսում է նպաստել ՀՀ բնակչության շրջանում ֆինանսական գիտելիքների բարձրացմանը, բնակչության կողմից ֆինանսական ծառայությունների տեղեկացված լինելուն, մասնակիցներին օգնել ձեռք բերել գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան նրանց արդյունավետ օգտագործել տարբեր տեսակի ֆինանսական ապրանքներ և ծառայություններ:
Դասընթացներն ընդգրկում են հետևյալ թեմաները՝ ֆինանսական համակարգը Հայաստանում, արդյունավետ բյուջետավորում, բանկային հաշվի և վճարման քարտ, խնայողություններ, պարտքի կառավարում, ապահովագրություն, անձնական իրավունքների պաշտպանություն, ֆինանսական սխեմաներ, խարդախություն և այլ կարևոր հարցեր, որոնք առնչվում են ֆինանսական գրագիտությանը:
Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է հասնել ընդհանուր ֆինանսական գրագիտության բարելավմանը և ստեղծել այնպիսի միջավայր, որ կնպաստի պատասխանատու ֆինանսական ծառայությունների մատուցմանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի միջև համագործակցությունն ունի տարիների հաջողված փորձ և հաստատուն շարունակվում է: