ԵՊԲՀ ՈւՀԱ «ЕрМУ» թիմը՝ Մոսկովյան լիգայի 1/8 եզրափակչին

 

 

Մարտի 25-29-ը ԵՊԲՀ ՈւՀԱ «ЕрМУ» թիմը Մոսկվայում մասնակցեց ՈւՀԱ Մոսկովյան լիգայի 1/8 եզրափակչին:
ԵՊԲՀ ՈւՀԱ «ЕрМУ» թիմի անդամներից Սիփան Քարամյանը սա լուրջ հաջողություն համարեց. «Ավելի քան 15 տարվա ընդմիջումից հետո ԵՊԲՀ ՈւՀԱ թիմը հնարավորություն ունի ներկայացնել Ուսանողական խորհրդարանը, ԵՊԲՀ-ն, Հայաստանը ՈւՀԱ միջազգային մրցաշարերում և այս փուլերում հաղթանակի արդյունքում հնարավորություն կունենա հանդես գալ ՈւՀԱ հեռուստատեսային տարբերակներում»: Սիփան Քարամյանը սա լավ նախադեպ համարեց թե՛ Ուսանողական խորհրդարանի, թե՛ մյուս բուհերի ուսանողական միությունների համար: Ըստ նրա՝ այս մրցաշարին մասնակցության շնորհիվ ուսանողական ՈւՀԱ-ն բարձրանում է որակի նոր մակարդակ, որը թույլ է տալիս մեծացնել և հարստացնել ուսանողական մշակութային կյանքը:
Նշենք, որ ծրագիրը կյանքի կոչվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում: