Հանդիպում կամավորների հետ

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Գեղարքունիքի մարզային կենտրոնը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում կենտրոնի կամավորների հետ՝ համատեղ քննարկելու առաջիկա ծրագրերը, լսելու երիտասարդների առաջարկները։ Հերթական հանդիպում-քննարկումը կայացել է ապրիլի 13-ին։ Կամավորների կողմից առաջարկվել են մի շարծ գաղափարներ, ծրագրեր, որոնք վերաբերում էին Սուրբ Զատիկի տոնին և Հայոց ցեղասպանության տարելիցին։ Նշված մտքերը, գաղափարները կմշակվեն, կստանան ծրագրային տեսք և կիրականացվեն մարզային կենտրոնի կողմից՝ կամավորների հետ համագործակցաբար։