Մեկնարկեցին 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը

 

 

Մեկնարկել են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը: Ապրիլի 8-9-ը կայացավ Սեղանի թենիսի առաջնությունը: Մասնակցեցին 10 աղջիկների և 12 տղաների հավաքական թիմեր` 14 համալսարաններից։
Թիմային պայքարում մրցանակային տեղերը գրավեցին.
Աղջիկներ
1. ՀՖԿՍՊՀ
2. ԵՊՀ
3. ԵՊԼՀ
Տղաներ
1.ՀՖԿՍՊԻ
2. ՀԱՊՀ
3. ՎՊՀ
Անհատական պայքարում մրցանակային տեղեր գրավեցին
Աղջիկներ
1. Խաչատրյան Մարիամ (ՀՖԿՍՊԻ)
2. Խոջագորյան Դիանա (ՀԱՀ)
3. Վարդանյան Ռուբինա (ՀՖԿՍՊԻ)։
Տղաներ
1. Էդուարդ Անտոնյան (ՀՖԿՍՊԻ)
2. Կարեն Պապյան (ՀՖԿՍՊԻ)
3. Էրիկ Կոստանյան (ՎՊՀ)
Մրցանակակիրներին շնորհվեցին մեդալներ և պատվոգրեր, իսկ հաղթող թիմերին` գավաթներ։
Պարգևատրումը կատարեցին ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանը և միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ գավաթակիր Գոհար Խանզրաթյանը։
Մինչ սեղանի թենիսի առաջնությունը մարտի 27-29-ը հանրապետական շախմատի տանը կայացել էր Արագ շախմատի թիմային մրցաշարը, որում մասնակցություն էին ունեցել ՀՀ 13 բուհերի 20 թիմեր` 10-ական աղջիկների և տղաների պայքարում։
Մրցաշարի մրցանակակիրներն են
Աղջիկներ
1. ԵՊՀ
2. ՃՇՀԱՀ
3. ՀԱՊՀ
Տղաներ.
1. ՀՌՀ
2. ԵՊՀ
3. ՀԱԱՀ
Պարգևատրումն իրականացրին 2016թ. Աշխարհի և Եվրոպայի համալսարանական առաջնությունների հաղթող, ՀՀ 2017թ. չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը։
ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով 2017 թվականի մարտ-մայիս և սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացվելու են 10 մարզաձևերի 13 առաջնություններ, որոնց նախնական հայտերով մասնակցություն կունենան Երևանի, մարզերի և Արցախի 22 բուհերի շուրջ 2000 ուսանող-մարզիկներ։
Նշենք, որ Ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: