Տեղի կունենա մրցութային հանձնաժողովի նիստ

 

 

Մարտի 21-ին՝ ժամը 14.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում տեղի կունենա ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը։ Կքննարկվեն ՀԿ-ների կողմից դրամաշնորհային մրցույթին ներկայացված հայտերը։