«Ամենախելացին»՝ ֆիզիկայից

 

 

Մարտի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Գեղարքունիքի մարզային կենտրոնը Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի հետ համատեղ իրականացրեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը «Ֆիզիկա» առարկայի շրջանակներում: Խաղը բաղկացած էր 3 փուլից, որին մասնակցում էր 10 աշակերտ։ Երկրորդ փուլ անցան ամենաբարձր միավորներ հավաքած 5 մասնակիցները: 3-րդ փուլին մասնակցում էին 2-րդ փուլում ամենաշատ հարցերին պատասխանած 3 մասնակիցները։ Խաղի հաղթող ճանաչվեց Աննա Հովհաննիսյանը: Հաղթող մասնակիցներին որպես խրախուսանք նվիրվեցին «Ֆիզիկան մեր շրջապատում» գրքեր: Խաղի փուլերը ընդմիջվում էին ֆիզիկայի հետ կապված հետաքրքիր պատմություններով: Ծրագիրն ուսուցողական էր և բավականին հետաքրքիր: