Ուսման վարձի լրացուցիչ զեղչ՝ ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար

 

 

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ պետական բուհերում (առկա համակարգ, բակալավրիատ) սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։ Ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։
Այսպիսով կլուծվեն որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաև մարտական հերթապահության և մարտական գործողությունների հետ կապված տարբերությունների խնդիրները։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 24-ը:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը 
• 3։4 չափսի լուսանկար 
• զինվորական գրքույկի պատճենը 
• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 տոկոս զեղչից։ 
Հայտերն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։ Ընդմիջում՝ 13.00-14.00։
Այլ հարցերի համար զանգահարել 010567922: