Միջազգային գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունման հայտարարություն

 

 

Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում. Միջազգային գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունման հայտարարություն


ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչություն
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ--IY
Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում

Հոկտեմբերի 23-24, 2017
Հայաստանի Հանրապետություն, Երևան

Կազմկոմիտե.
Մարուխյան Ոստանիկ – Կազմկոմիտեի պատվավոր նախագահ,ՀԱՊՀ ռեկտոր
Թորոսյան Գագիկ – Կազմկոմիտեի նախագահ ՀԱՊՀ, ՔԿ և ԲՏ ամբիոնի վարիչ
Թորոսյան Նվեր – Կազմկոմիտեի փոխնախագահ ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն
Գրիգորյան Արեգ – ՀԱՊՀ պրոռեկտոր
Դավթյան Վահան –ՀՀ Բնապահպանության Նախարարության Ջրային Ռեսուրսների Կառավարման Գործակալություն պետ
Թադևոսյան Արտաշես – ՀԱՊՀ, ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկան
Ղազարյան Մերի - ՀԱՊՀ, ՋԷ և ՇՄՊ ամբիոնի վարիչ
Մինասյան Սերգեյ – ՀՃԱ պրեզիդենտ
Սաղաթելյան Ռուբեն - §Նաիրիտ¦ ԳԱՄ գլխավոր տնօրեն
Շահբազովա Աիդա - ՀԱՊԿ ինստիտուտ
Չարխիֆալակյան Լարիսա – ՀԱՊՀ, ԷՈՏ և Կ ամբիոնի դոցենտ
Քոչարյան Հասմիկ - ՀԱՊՀ, ՔԿ և ԲՏ ամբիոնի դոցենտ

Քարտուղարություն.
Քոչարյան Հասմիկ / պատասխանատու քարտուղար/
Գալոյան Աշոտ
Գևորգյան Հասմիկ
Պետրոսյան Մարինե

Գիտական ծրագիրը կկենտրոնացվի վարչական շրջանների էկոլոգիական վիճակի հետազոտման ընթացիկ ձեռքբերումների վրա:
Կքննարկվեն հետևյալ հարցերը.
• Էկոլոգիա և շրջակա միջավայրի վիճակի վերահսկում
• Աղտոտիչների թունավորության գնահատում
• Էկոլոգիական անվտանգության
• էկոլոգիական ռիսկեր
• Արտակարգ իրավիճակներից հետո էկոլոգիական միջավայրի քանակական և որակական գնահատում
• Արտակարգ իրավիճակներում շրջակա միջավայրի մոնիտորինգ
• Մոնիտորինգի տեխնիկական միջոցները և տեխնոլոգիաները
• Ջրային ռեսուրսների վերահսկում մոնիտորինգային տվյալների հիման վրա

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են. հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Բոլոր ներկայացված նյութերը կքննարկվեն կոմիտեի կողմից, որին իրավունք է վերապահվում ընտրել հոդվածները:

Թեզիսների ձևակերպման կանոնները.

• Թեզիսների ներկայացման վերջնաժամկետ. 30 մայիսի, 2017թ., ՀԱՊՀ, 1-ին մասնաշենք, ՔՏ և ԲՃ ֆակուլտետ, ՔԿ և ԲՏ ամբիոն, Հասմիկ Քոչարյան, էլեկտրոնային հասցե hasqocharyan@mail.ru:
• Թեզիսները ներկայացնել անգլերեն լեզվով:
• Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տվյալները. թեզիսի վերնագիրը, կազմակերպության անվանումը, քաղաքը, երկիրը և բոլոր հեղինակների էլեկտրոնային հասցեները:
• Նախապատվությունը բանավոր կամ ստենդային ներկայացման համար (խնդրում ենք ուշադրություն դարձնել. նույն հեղինակը կարող է ներկայացնել երեք թեզիսից ոչ ավելի, որոնցից մեկը կարող է լինել բանավոր)
• Թեզիսի վերնագիրը (առավելագույնը 150 նիշ՝ ներառյալ բացատները):
• Թեզիսների ծավալը պետք է կազմի 2000 նիշից ոչ ավելի՝ ներառյալ բացատները, առանց գրաֆիկների և աղյուսակների:
Թեզիսների ընդունման մասին հաղորդագրությունը կուղարկվի մինչև 30 մայիսի, 2017թ.: Բոլոր ընդունված թեզիսները կտպագրվեն թեզիսների ժողովածուի մեջ առանց խմբագրական ուղղումների:
Հոդվածները ընդունվում են մինչև 01 հուլիսի 2017թ. Նշված Էլեկտրոնային հասցեներով: Այդ ժամկետից հետո ստացված հայտերը և հոդվածները չեն ընդունվի:

Հոդվածների ներկայացման կանոնները

Հոդվածները ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Ռուսերենի և անգլերենի տառատեսակը - Times New Roman (տառաչափ 11), միջտողային հեռավորություն-1, էջի ձևաչափը- А4, աշխատանքային դաշտը- 165x252 մմ; ձախից-25 մմ, վերևից-20 մմ, աջից-20 մմ, ներքևից-25 մմ:
Առաջին էջի վերևի տողի ձախ անկյունում նշվում է ՀՏԴ ըստ ստանդարտի (նվազագույնը 6 թիվ), իսկ աջ կողմում՝ մեծատառերով ժողովածուի բաժինը (ամբողջ տողը -bold, չափը 11): Մեկ տող ներքև, կենտրոնում նշվում է հեղինակաների ա.հ. և ազգանունը (մեծատառերով-bold, չափը 11): Երկու տող ներքև, կենտրոնում մեծատառերով նշվում է հոդվածի վերնագիրը -bold, չափը 12), ևս երկու տող ներքև՝ սեղմագիրը հոդվածի լեզվով առանցքային բառերով (Italic, չափը 10): Երկու տող ներքև տրվում է հոդվածի հիմնական տեքստը: Նոր տողը տրվում է 10 մմ խորքից:
Մաթեմատիկական և քիմիական բանաձևերը ձևակեպվում են Microsoft Equation, Italic, 11 տառաչափով: Բանաձևերը բերվում են նոր տողի վրա, կենտրոնում, անհրաժեշտության դեպքում համարակալվում են նույն տողի աջ անկյունում փակագծերում:
Գրական հղումները նշվում են հոդվածից հետո տեքստտում նշված հերթականությամբ. [1],[2], ....:
Այնուհետև բերվում է սեղմագիրը անգլերեն լեզվով:
Մեկ տող ներքև բերվում է. հեղինակների ազգանունը, անունը և հայրանունը, գիտական աստիճանը, կոչումը, կազմակերպության կրճատ անվանումը, որտեղ նա աշխատում է, հեռախոսահամարը:
А4 ձևի վրա 2 օրինակից տպված և 3,5 ձևաչափով սկավառակի վրա հոդվածը ներկայացնել պատասխանատու քարտուղարին: Խմբագրման գործընթացը հեշտացնելու համար խնդրում ենք մեկ օրինակը տպել 12 տառաչափով և 1,5 միջտողային հեռավորությամբ: