Տվեցին առողջ ապրելակերպի սահմանումը

 

 

Փետրվարի 27-ին ՀԵՀ Գեղաքունիքի մարզային երիտասարդական կենտրոնը Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի հետ իրականացրել է «Առողջ ապրելակերպ» ծրագիրը։ Ծրագիրը վարել է ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնի ակտիվ կամավոր Ալինա Գուրոյանը։ Միջոցառման ընթացքում խոսվել է մարդու վրա ազդող գործոնների, վատ սովորությունների և կենսակերպի մասին։ Հնչել են կարծիքներ, ծավալվել քննարկում։ Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանով և տվել առողջ ապրելակերպի սահմանումը։ 

Դիտել բոլոր նկարները>>>