Կայացել է «Հայկ և Բել» ինտերակտիվ ներկայացումը

 

 

Դեկտեմբերի 24-ին «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) Շուշիի մասնաճյուղում կայացել է «Հայկ և Բել» խամաճիկային (մարիոնետ) ներկայացումը: Ներկայացման ոճն ինտերակտիվ էր և ուսուցողական բնույթ ուներ: Ներկայացման ստեղծմանը մասնակցեցին ՆԱՄ-ի սաները և հրավիրվածներ: Երբ սկսվեց Հայկի և Բելի ճակատամարտը, հանդիսատեսներից գտնվեցին քաջ տղաներ, ովքեր դարձան ներկայացման մասնակիցներ: Բարի խորհուրդ ուներ նաև այն փաստը, որ նույն օրը ՆԱՄ-ում գրանցվեց Հայկ անունով 12-ամյա մի պատանի, ով ներկայացման ընթացքում մասնակցեց որպես Հայկի զինվոր և իր ներդրումն ունեցավ Հայկ Նահապետի հաղթանակին: Ներկայացման վերջում որոշում կայացրեց անդամագրվել տիկնիկային թատերախմբում:
Նշենք, որ Արցախի երեխաների համար ներկայացումը կյանքի է կոչել «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում։