«Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում տեղի կունենա «Հայկ և Բել» խամաճիկային ներկայացման առաջնախաղը

 

 

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում տեղի կունենա «Հայկ և Բել» խամաճիկային (մարիոնետ) ներկայացման առաջնախաղը ՆԱՄ-ի տիկնիկայինի և թատերախմբի սաների կատարմամբ:
«Հայկ և Բելը» առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու և Սեբեոսի պատմություններում:
Նշենք, որ Արցախի երեխաների համար ներկայացումը կյանքի է կոչել «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում։