Գիշերօթիկում պատրաստված խաղալիքները կնվիրեն ծերանոցին

 

 

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի կամավորներն այցելել են Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: ՀԵՀ Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից տրամադրված անհրաժեշտ պարագաներով կենտրոնի սաները կամավորների օգնությամբ պատրաստել են ամանորյա խաղալիքներ, նվերներ և բացիկներ: Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաները մեծ ուրախությամբ են ընդունել այս գաղափարը:
Նվերները պատրաստելուց հետո նախատեսվում է այցելություն կատարել Կապանի <<Արծվաբույն>> ծերանոց և այստեղ բնակվող տարեցներին նվիրել պատրաստված իրերը: