4 ՀԿ կստանա դրամաշնորհ

 

 

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամները մրցույթին դիմած ՀԿ-ների անդամների ներկայությամբ քննարկել են ներկայացված հայտերը։ Հիշեցնենք, որ «Երիտասարդության օրերին նվիրված ծրագրերի իրականացում›› անվանակարգում հոկտեմբերի 4-ին հայտարարված մրցույթին դիմել էր 7 հասարակական կազմակերպություն։
Քննարկումների արդյունքում հաղթող են ճանաչվել հետևյալ հասարակական կազմակերպությունները՝
• «Հայկական ջազի ասոցիացիա» ՀԿ
• «Էխո» իրավապաշտպան ՀԿ
• «Եղվարդ» երիտասարդկան-բնապահպանական ՀԿ
• «Հայ մարզային երիտասարդություն» ՀԿ