Մրցույթին դիմել է 7 ՀԿ

 

 

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը։
Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր հոկտեմբերի 4-ին «Երիտասարդության օրերին նվիրված ծրագրերի իրականացում›› անվանակարգում։
Մրցույթին դիմել է 7 հասարակական կազմակերպություն։ Նիստի ընթացքում բացվել են ներկայացված դիմում-հայտերը։ Առաջիկա օրերին հանձնաժողովի անդամները կուսումնասիրեն ներկայացված ծրագրերը։