«Ի՞նչ է կամավորությունը» թեմայով սեմինարների շարք` Տավուշում

 

 

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Ռազմիկ Հովսեփյանը և օգնականներ Լուիզա Եղոյանն ու Ադելաիդա Առաքելյանը հոկտեմբերի 21-28-ն անցկացրին «Ի՞նչ է կամավորությունը» թեմայով սեմինարների շարք: Սեմինարներն իրականացվեցին Իջևանի ավագ դպրոցում, տարածքային պետական քոլեջում և վարժարանում: Այցերի նպատակն էր ծանոթացնել պատանիներին, թե ինչ է կամավորությունը, ինչ է տալիս այն, ինչպես կարող են դառնալ ՀԵՀ-ի կամավոր: Սեմինարների շրջանակներում նաև ներկայացվել է, թե ինչ ոլորտի ծրագրեր են իրականացրել և իրականացնում ՀԵՀ-ի կամավորները: Հիմնադրամի առաջիկա ծրագրերն ավելի ոգևորեցին նրանց, քանի որ շոշափվեցին այնպիսի հարցեր, որոնք և´ արդի էին, և´ հետաքրքրում ու մտահոգում էին երիտասարդներին:
Սեմինարների ընթացքում երիտասարդները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, և շատերը ցանկություն հայտնեցին իրենց ներդրումն ունենալ երիտասարդների կյանքի բարելավմանն ու առօրյան ավելի բովանդակալի դարձնելուն: