" /> Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

ՀԵՀ-ը հայտարարում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի մասին (14.04.2016)

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2008թ. մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրող հաստատված « ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացվող միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։
Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերով՝
1.Մերօրյա հերոսներ
2.Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում։
Մրցույթին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք՝
1.իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգին, 
2.ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝ 
.մրցութային հայտը, ծրագիրը և ֆինանսական նախահաշիվը,
.մրցութային հայտ ներկայացնելու մասին հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի որոշումը,
.կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
.տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու մասին, 
.տեղեկանք բանկից՝ գործող դրամային հաշվեհամար ունենալու մասին,
.երաշխավորություններ առնվազն երկու անձանցից և/կամ կազմակերպույթուններից։
Վերը նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում ներկայացված ծրագիրը չի մասնակցում մրցույթին։ 
Մրցութային հայտը պետք է ներկայացվի սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով։ Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակին և կնկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են Բնօրինակ և Կրկնօրինակ բառերը։
Հայտերի կազմման տառատեսակն է Sylfaen, size` 12, line spacing` 1.5:
Մրցութային հայտնի ներկայացման իրավունք չունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք՝ 
1.ՀՀ Նախագահի կողմից ընտրվել են որպես գործընկեր հասարակական կազմակերպություն, 
2.նույն տարվա ընթացքում արդեն մեկ անգամ հաղթել են գործընկեր հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթում կամ դրամաշնորհ ստացել են մեկ այլ անվանակարգում,
3.նախկինում ստացել են դրամաշնորհներ, սակայն դրամաշնորհային ծրագրերն իրականացնելիս թույլ են տվել էական խախտումներ,
4.ունեն հարկային և ֆինանսական բնույթի և այլ չկատարված պարտավորություններ, սահմանված ժամկետում չեն ներկայացրել ֆինանսական հաշվետվություններ,
5.ներկայացրել են կեղծ փաստաթղթեր։ 
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը որպես դրամաշնորհ ստացած գումարի տասը տոկոսը տրամադրում է ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպույթանը՝ մրցույթն անցկացնելու համար վերջինիս կրած կազմակերպական ծախսերը փոխհատուցելու նպատակով։ 
Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա։
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2016թ. հունիսի 1-ը և ավարտի ոչ ուշ, քան 2016թ. դեկտեմբերի 1-ը։
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2016թ. ապրիլի 14-ից մինչև 2016թ. մայիսի 16-ը, ժամը 12.00՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11.00-16.00 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22։
Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www,heh,am պաշտոնական ինտերնետային կայքից։