Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2017

 

 

Գերմանիայի Բունդեսթագը` Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ միասին հրավիրում է մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին Բեռլինում

Գերմանիայի Բունդեսթագը` Բեռլինի Ազատհամալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ միասին, բարձր որակավորումով ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդներին, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և գերմաներենի շատ լավ գիտելիքներ, 5 ամսով հրավիրում է Բեռլին՝ մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին՝ 2017թ․մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը։

Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել մասնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2016թ․ հունիսի 30-ն է։

Մանրամասն տեղեկություններ ծրագրի մասին Բունդեսթագի կայքում՝ www.bundestag.de/ips

Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրի հայտերը պետք է ուղարկել Երևանում Գերմանիայի դեսպանություն՝

Հասցեն՝ Երևան, 0025, Չարենցի փ. 29
Հեռ.` (010) 52 32 79
Ֆաքս` (010) 52 47 81

www.eriwan.diplo.de