Կրթաթոշակային ծրագիր (MASDAR)

 

 

Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությանն առընթեր Աբու Դաբիի տեխնոլոգիաների եւ գիտության MASDAR կրթահամալիրը 2016-2017 ուսումնական տարում իրականացնում է կրթաթոշակային ծրագիր:
Ծրագրին կարող են դիմել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու եւ գրանցվելու համար ցանկացողները կարող են այցելել www.masdar.ac.ae կայքէջը կամ գրանցվել enrolment@masdar.ac.ae էլեկտրոնային փոստով: Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 31-ը:
Գրանցվելու պարագայում անհրաժեշտ է տեղեկացնել նաեւ ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.՝ 010 56-23-64):

Աղբյուրը՝ www.edu.am