Թումանյանական ցերեկույթ

 

 

ՀԵՀ Արմավիրի մարզային կենտրոնը փետրվարի 19-ին մարզային գրադարանում  կազմակերպեց ցերեկույթ՝ նվիրված Թումանյանի ծննդյան օրվան: Ցերեկույթն ուներ հատուկ նպատակ: Քանի որ փետրվարի 19-ին նշվում է նաև գիրք նվիրելու օրը,  հիմնադրամի կամավորները կազմակերպեցին գրքահավաք, որը նվիրատվելու է մարզի սահմանամերձ համայնքների գրադարաններին: 
Ցերեկույթին ներկայացվեցին Թումանյանի հասարակական  գործունեությունը, ստեղծագործություններն ու  այն կարծիքները, որոնք ասել են մեծանուն մարդիկ մեծ բանաստեղծի մասին: Միջոցառմանը ներկա էին մոտ վաթսուն երիտասարդ, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, ովքեր  ցերեկույթի ավարտին, ոգևորված ստեղծված թումանյանական միջավայրից, անակնկալ կատարումներով հանդես եկան: 
Ցերեկույթի ավարտից հետո շուրջ հարյուր գիրք նվիրաբերվեց հիմնադրամին: ՀԵՀ Արմավիրի մարզային կենտրոնում նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ խթանելով  և՛ գրքահավաքները,  և՛  երիտասարդների ներգրավվածությունը գրական կյանքին: