Ընդունելություն`Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

 

 

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հայտարարում է 2015 թվականի ընդունելություն: Կարող են դիմել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված Հայաստանի բուհերի իրավաբանական, կառավարման և հումանիտար ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերում սովորող ուսանողները, ինչպես նաև նույն ֆակուլտետների մինչև 25 տարեկան շրջանավարտները:
Դպրոցում սովորելու ընթացքում ունկնդիրները խորությամբ կուսումնասիրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կայցելեն տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: Դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան դիտելու թեմատիկ ֆիլմեր և իրականացնելու գործնական աշխատանքներ:
Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ aylaarmenia@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015 թ-ի սեպտեմբերի 10-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց»:
Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել`
• Հետաքրքրության նամակ հայերենով, մինչև 300 բառ (ներկայացնելով ձեր նախկին փորձառությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել Դպրոցին և ի՞նչ ակնկալիքներ ունեք):
• Ինքնակենսագրություն (CV) հայերեն:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցն անցկացվելու է 2015 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 22-ը ներառյալ, Երևանում: Դասերը հիմնականում անցկացվելու են օրվա երկրորդ կեսին՝ հաշվի առնելով ունկնդիրների ուսումնական և աշխատանքային գրաֆիկը: Անհրաժեշտության դեպքում կազմակերպիչները կտրամադրեն տեղեկանք՝ ուսման և/կամ աշխատանքի վայր ներկայացնելու համար:
Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝
• սուրճի ընդմիջումները,
• դասընթացի հետ կապված նյութերը:
Ունկնդիրների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցածները կարող են հավակնել մասնակցելու Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:
Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ ընդամենը 15 հոգի:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99: