" /> Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Որոշում 19.05.2015

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

N 2 /2015 ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄ                                                                                                                      19 մայիս 2015 թ. ք. Երևան

նախագահությամբ` Ա. Բերբերյանի
ՀՀ Նախագահի օգնական (Հանձնաժողովի նախագահ, մշտական անդամ)

մասնակցությամբ` Կ. Ավագյանի
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող (Մշտական անդամ)

Ա. Տեր-Հովակիմյանի
ՀԵՀ գործադիր տնօրեն (Մշտական անդամ)

Ա. Պողոսյանի
ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար
(Հանձնաժողովի քարտուղար, մշտական անդամ)

Կ. Օհանջանյանի
ՀԵՀ հաշվապահ (Մշտական անդամ)

Ա. Հակոբյանի
«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ (Ոլորտային անդամ)

Ս. Մանուկյանի
Հայոց Ցեղասպանության թանգարան - ինստիտուտի փոխտնօրեն (Ոլորտային անդամ)

Հ. Մարկոսյանի
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվական քաղաքականության բաժնի պետի տեղակալ, ՔՀԾ առաջին դասի խորհրդական (Ոլորտային անդամ)


ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը, ուսումնասիրելով վերոնշյալ մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների մրցութային հայտերն ու ծրագրերը,

                                                                                                            Ո Ր Ո Շ Ե Ց
Ծրագիրն իրականացնելու նպատակով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքել «Խորենացի. ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգում: