Մետրոպոլիտենում կբացվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

 

 

Ապրիլի 20-ին՝ 12:30-ին, Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում (աստիճանների մոտից մինչև գնացքների սպասասրահ) կկայանա «Հայոց եղեռնը` ուսանողների աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, իրենց ստեղծագործությունների միջոցով կներկայացնեն իրենց նախնիների կրած ցավն ու կսկիծը, վերածնվելու, ապրելու, պայքարելու և պահանջելու ուժն ու ուղին:
Ցուցահանդեսը կգործի ապրիլի 20-26-ը Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում։
Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։