Միջազգային գիտաժողով

 

 

ՄԻջազգային գիտաժողով
Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա
ՀԱՊԿ ինստիտուտի ՀՀ ազգային ներկայացուցչություն
Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
2015 Հոկտեմբերի 25-26
Հայաստանի Հանրապետություն
Երևան

Կազմկոմիտե
Նախագահ՝ Գագիկ Թորոսյան – ՀԱՊՀ/հիմնադրամ/
Նախագահի տեղակալ՝ Նվեր Թորոսյան – ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն

Սաղաթելյան Ռուբեն – Նաիրիտ Գործարան ՓԲԸ
Թադևոսյան Արտաշես – ՀԱՊՀ/հիմնադրամ/
Դավթյան Վահան – Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ
Բարսեղյան Ռազմիկ - ՀՃԱ
Հարությունյան Սիրանույշ - ՀՊՏՀ
Հովհաննիսյան Դեզի - ԵՏԿԱ
Վարդանյան Տրահել - ԵՊՀ
Իսակով Ալեքսանդր - ՀԱՊՀ/հիմնադրամ/
Արուսյակ Պողոսյան - Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ

Քարտուղարություն
Գալոյան Աշոտ
Ավետյան Ռուզաննա
Պետրոսյան Մարինե
Քոչարյան Հասմիկ
Հովհաննիսյան Նելլի
Ամյան Անահիտ
Թորոսյան Եվա
Արիստակեսյան Արտաշես
Հակոբյան Ժիրայր
Մանուկյան Անուշ
Համաժողովում կկայանան բանավոր և ստենդային զեկուցումներ` Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում թեմայով:
Գիտական ծրագիրը կկենտրոնացվի վարչական շրջանների բնապահպանական վիճակի հետազոտման համար: Կքննարկվեն նոր մոտեցումներ, որոնք աջակցում կամ պատասխանում են արդեն գոյություն ունեցող կամ հեռանկարային խնդիրների կամ կիրառությունների արդյունավետությանը:
Կներկայացվեն աշխատանքներ հետևյալ բնագավառներից.

• Շրջակա միջավայրի բնապահապանություն և վերահսկում
• Շրջակա միջավայրի վերահսկում հիմնված մոնիտորինգի տվյալների վրա
- Շրջակա միջավայրի անթրոպոգենային աղտոտման հայտնաբերումը
- Վերամշակմամբ աղտոտիչներից օգտակար արգասիքների ստացումը
• Արտակարգ իրավիճակներում որակական և քանակական բնապահպանական պետական գնահատում
• Մոնիտորինգի տեխնիկական միջոցներ և տեխնոլոգիաներ

Գիտաժողովի լեզուներն են. հայերեն, ռուսերեն, անգլերեն
Բոլոր ներկայացված նյութերը կքննարկվեն կոմիտեի կողմից, որին իրավունք է վերապահվում ընտրել հոդվածները.
Սեղմագրերի ստացման վերջնաժամկետ: Մայիսի 30, ՀԱՊՀ/հիմնադրամ /ՔՏ և ԲՃ ֆակուլտետ/, Երևան 009, Տերյան 105ա, Աշոտ Գալոյանին:
Կամ էլեկտրոնային փոստով: gagiktorosyan@seua.am
Սեղմագրերը նարկայացնել հայերենով, ռուսերենով և անգլերենով։ Սեղմագրում նշել հետևյալ հերթականությամբ՝
Վերնագիր
հեղինակների Ա.Ա.Հ.
հաստատությունը
հասցեն՝ երկիրը, քաղաքը, փողոցը, տան համարը
էլեկտրոնային հասցեն
Վերնագիրը՝ 150 տառից ոչ ավելի ներառած անցումները,
Տեքստը՝ 2000 տառերից ընդգրկած անցումները, առանց աղյուսակների և նկարների:

Հոդվածներին ներկայացվող պահանջները



Հոդվածները կարելի է ներկայացնել հայերենով, ռուսերենով և անգլերենով: Տեքստի տառատեսակը.
հայերենը՝ Sylfaen (տառաչափը 10), ռուսերենը և անգլերենը՝ Times New Roman (տառաչափը 11), տողերի հեռավորությունը՝ 1, էջի ֆորմատը` A4 (210x297 մմ) , աշխատանքային դաշտը` 165x252 մմ, լուսանցքները. ձախից՝ 25մմ, վերևից՝ 20մմ, աջից՝ 20մմ, ներքևից՝ 25մմ:
1-ին էջի վերին տողում գլխատառերով և ստվերապատված, հոդվածի տեքստի լեզվով նշվում են՝ միջազգային դասիչը, հանդեսի լրիվ անվանումը, հապավումը (փակագծերում), տարեթիվը, հատորը և համարը՝ (ամբողջ տողը՝ հաստ (bold) 9 տառաչափով): Մեկ տող ներքև, ձախ անկյունում տրվում է ՀՏԴ -ն (УДК)՝ ըստ ընդունված ստանդարտի, առնվազն վեցանիշ թվով, իսկ աջ անկյունում՝ հոդվածի բաժինը՝ գլխատառերով (ամբողջ տողը՝ bold, 11 տառաչափով):
Մեկ տող ներքև, տողի մեջտեղում տրվում են հեղինակի(ների) Ա.Հ. Ազգանունը(ները) (փոքրատառ, bold, 11 տառաչափով): Երկու տող ներքև, տողի մեջտեղում տրվում է հոդվածի վերնագիրը (գլխատառերով, bold, 12 տառաչափով), իսկ 2 տող ներքև, հոդվածի տեքստի լեզվով՝ համառոտագիրը (аннотация), 5 հատ առանցքային բառերով (բոլորը՝ մինչև 8 տող ծավալով, շեղատառերով (Italic), 10 տառաչափով): Համառոտագրից 2 տող ներքև: Պարբերությունները սկսվում են նոր տողից՝ 10 մմ ներսից:
Նկարները և աղյուսակները տեղադրվում են տեքստում այդ մասին նշում կատարելուց հետո, նույն կամ հաջորդ էջում և ունեն միջանցիկ համարակալում: Նկարի գրաֆիկական դաշտը հնարավորին չափ անհրաժեշտ է բեռնաթափել ավելորդ նշանակումներից և բացատրություններից, որոնք տեղափոխվում են նկարատակ արտահայտություն (Italic, 9 տառաչափով): Կոորդինատային առանցքների վրա պարտադիր է հԼ համակարգով ընդունված՝ մեծությունների չափողականությունների ներկայացումը (բացի տեսական կորեր կամ հարաբերական մեծություններ պարունակող գրաֆիկական նյութերից):
Աղյուսակները պետք է ունենան վերնագրային բացատրություններ և համարակալում, որոնք տրվում են Italic, 9 տառաչափով, իսկ աղյուսակի գլխամասի սյունակները՝ մեծությունների չափողականությունն երով: Աղյուսակի թվային տվյալները չպետք է կրկնեն հոդվածի գրաֆիկական նյութերը: Աղյուսակի մի հատվածը հաջորդ էջ տեղափոխելու դեպքում պարտադիր է սյունակների համարակալումը, որը կրկնվում է տեղափոխված աղյուսակի հատվածի գլխամասում: Հաջորդ էջը կամ ներքև տեղափոխված աղյուսակի հատվածի վրա նշվում է՝ … Աղյ. …- ի շարունակությունը…(Italic, 9 տառաչափով): Բոլոր տեղերում (համառոտագիր, տեքստ, նկար, աղյուսակ) չափողականությունները տրվում են Italic, 10 տառաչափով:
Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները տրվում են Microsoft Equation, Italic, 11 տառաչափով: Բանաձևերը ներկայացվում են առանձին տողով և մեջտեղում, իսկ հիմնականները նաև համարակալվում են նույն էջի աջ անկյունում՝ փակագծերի մեջ: Ցանկալի է բանաձևերում կոտորակային արտահայտությունները ձևավորել a/b կամ ab-1 տիպի սիմվոլներով:
Հոդվածում օգտագործած գրական աղբյուրները, ըստ օգտագործման հերթականության, պետք է ունենան միջանցիկ համարակալում և տեքստում նշվեն՝ [1], [2],… տեսքով:
Հոդվածի վերջնամասից երկու տող ներքև, մեջտեղում նշվում է՝ Գրականություն արտահայտությունը (փոքրատառ, bold, 11 տառաչափով) և ըստ ընդունված ստանդարտի, 10 տառաչափով տրվում է գրականության ցանկը, որում հեղինակի(ների) Ազգանունը Ա.Հ.-ն կամ առաջին բառը ձևավորվում է bold, 10 տառաչափով: Ցանկալի է գրականության ցանկում ընդգրկել 6-8 անվանումից ոչ ավելի արդի հրատարակումներ:
Մեկ տող ներքև տրվում են հոդվածի ներկայացման ամսաթիվը և տարեթիվը:
Տեքստի վերջում, երկու տող ներքև հոդվածի տեքստի հետ չհամընկնող երկու այլ լեզուներով նույն ձևով կրկնվում է հոդվածի գլխամասը՝ հեղինակի(ների) Ա.Հ. Ազգանունը, հոդվածի վերնագիրը և համառոտագիրը: Մեկ տող ներքև տրվում են հոդվածի հեղինակի(ների) Ազգանուն(ներ), Անուն, Հայրանունը, գիտ. աստիճանը, գիտ. կոչումը, կազմակերպության համառոտ անվանումը (փակագծերում) և հեռախոսների համարները:
Հոդվածը պարտադիր գրախոսվում և ներկայացվում է բնագավառի հայտնի մասնագետի կողմից, որը ձևակերպվում է խմբագրության մշակած ձևաթերթի համաձայն: Հոդվածի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 8 էջը: Ժողովածուի ձևավորումը և հավաքումը հեշտացնելու նպատակով հեղինակներին առաջարկվում է լրիվ օգտագործել հոդվածի վերջին էջի դաշտը: Վերոհիշյալ պահանջները բավարարելուց հետո հոդվածը՝ A4 ֆորմատի վրա, տպված 2 օրինակով և գրված 3.5 ֆորմատի սկավառակով ներկայացվում է ժողովածուի պատասխանատու քարտուղարին: Հոդվածի վերջնական խմբագրումը հեշտացնելու նպատակով առաջարկվում է ներկայացվող օրինակներից մեկի տեքստը տպագրել 12 տառաչափով և տողերի 1,5 հեռավորությամբ: Խմբագրական խորհուրդն իրավունք ունի պահպանել տերմինաμանական ընդունված նորմերը, կրճատել պարզունակ, կրկնվող և հանրահայտ նյութերը և վերջնական խմբագրել հոդվածները: Խորհրդի կողմից հրատարակման չերաշխավորելու դեպքում հոդվածի մեկ օրինակը մնում է խմբագրությունում: