Մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի դրամաշնորհային ծրագրերի հայտերը

 

 

Հոկտեմբերի 13-ին, ժամը 13.00-ին Հայաստանի երիտաարդական հիմնադրամում տեղի կունենա ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովը կքննարկի հակածխախոտային, բնապահպանական անվանակարգերում ստացված հայտերը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին մրցութային հանձնաժողովը հերթական նիստի ընթացքում կքննարկի գյուղական համյանքների զարգացմանն ուղղված անվանակարգերում ստացված ծրագրերը:
Իսկ հոկտեմբերի 15-ին, ժամը 13.00-ին անցկացվելիք նիստի ընթացքում հանձնաժողովը կուսումնասիրի ցեղասպանության, վերարտադրողական առողջության և հասարակության շրջանում հերոսների արժևորմանն ուղղված անվանակարգերում ստացված դիմում-հայտերը: