Որոշում 02.09.2014թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


N 2 /2014 ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄ


02 սեպտեմբերի 2014 թ.                                                                                     ք. Երևան

նախագահությամբ` Ա. Բերբերյանի
ՀՀ Նախագահի օգնական (Հանձնաժողովի նախագահ, մշտական անդամ)

մասնակցությամբ` Կ. Ավագյանի
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող (Մշտական անդամ)

Ա. Տեր-Հովակիմյանի
ՀԵՀ գործադիր տնօրեն (Մշտական անդամ)

Ա. Պողոսյանի
ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար
(Հանձնաժողովի քարտուղար, մշտական անդամ)

Ա. Բեժանյանի
ՀԵՀ գլխավոր հաշվապահ (Մշտական անդամ)

Գևորգ Գասպարյանի
ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի ընդհանուր խմբապետ, կենտրոնական վարչության անդամ

ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը, ուսումնասիրելով վերոնշյալ մրցույթին դիմած հասարակական կազմակերպության մրցութային հայտն ու ծրագիրը,

Ո Ր Ո Շ Ե Ց 

Ծրագիրն իրականացնելու նպատակով «ՀԿ կենտրոն›› քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության հետ կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր՝ «Հասարակական սեկտորի կարողությունների զարգացում›› անվանակարգում: