Որոշում 16.07.2014թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


N 5 /2014 ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄ

16 հուլիսի                                                                                                                                                                          2014 թ. ք. Երևան


նախագահությամբ` Ա. Բերբերյանի
ՀՀ Նախագահի օգնական (Հանձնաժողովի նախագահ, մշտական անդամ)

մասնակցությամբ` Կ. Ավագյանի
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող (Մշտական անդամ)

Ա. Պողոսյանի
ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար
(Հանձնաժողովի քարտուղար, մշտական անդամ)

Ա. Բեժանյանի
ՀԵՀ գլխավոր հաշվապահ (Մշտական անդամ)

Ա. Բազարչյանի
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրեն (Ոլորտային անդամ)

Ն. Մովսիսյանի
Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի հակածխախոտային ծրագրերի ղեկավար (Ոլորտային անդամ)
Ա. Հակոբյանի
«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ (Ոլորտային անդամ)

Հ. Օհանյանի
ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ (Ոլորտային անդամ)

Ս. Մանուկյանի
Հայոց Ցեղասպանության թանգարան - ինստիտուտի փոխտնօրեն (Ոլորտային անդամ)

Հ. Մարկոսյանի
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվական քաղաքականության բաժնի պետի տեղակալ, ՔՀԾ առաջին դասի խորհրդական (Ոլորտային անդամ)

Ա. Վարդանյանի
ՀՀ բնապահպանության նախարարությա աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ (Ոլորտային անդամ)

ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը, ուսումնասիրելով վերոնշյալ մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների մրցութային հայտերն ու ծրագրերը,

Ո Ր Ո Շ Ե Ց 

Ծրագիրն իրականացնելու նպատակով ստորեւ ներկայացված հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր.

«Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ» անվանակարգ
1. «ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական ՀԿ

«Գյուղական համայնքներում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանում» անվանակարգ
1. «Մարզաբնակ ուսանողների իրավապաշտպան ասոցիացիա» ՀԿ
2. «Նախաձեռնությունների եւ գործողությունների դաշտավայր» ՀԿ

«Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում» անվանակարգ
1. «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական էկոլոգիական ՀԿ
2. «Քաղաքացիական ակադեմիա կենտրոն» ՀԿ
3. «Սուրբ Հեղինե» ՀԿ
4. ««Նոր հայացք» քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ
5. «Մունետիկ» մանկապատանեկան, մշակութային ՀԿ

«Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգ
1. «Սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության «ԱՍ» կենտրոն» ՀԿ

«Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգ
1. «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ
2. « Ֆլեշմոբ դիվիզիա » ՀԿ

«Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում» անվանակարգ
1. «Միջազգային փորձի ուսումնասիրության գիտական կենտրոն» ՀԿ
2. «Հանուն կրթության եւ գիտության» ՀԿ

«Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն» անվանակարգ
1. «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ

«Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» անվանակարգ
1. «ԼոգոՍ» երիտասարդական ՀԿ
2. «Արագածոտն մարզի մամուլի ակումբ» ՀԿ

«Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական» անվանակարգ
1. «Սոցիալական ինտեգրացիայի եւ զարգացման կենտրոն» ՀԿ
2. «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ