Որոշում 19.12.2013 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 N  2 /2013 ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄ

19  դեկտեմբերի 2013 թ

.                                                                                                                                                             ք. Երևան

նախագահությամբ` Ա. Բերբերյանի

ՀՀ Նախագահի օգնական (Հանձնաժողովի նախագահ, մշտական անդամ)


մասնակցությամբ` Կ. Ավագյանի

 ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող (Մշտական անդամ)


Ա. Տեր-Հովակիմյանի

ՀԵՀ գործադիր տնօրեն (Մշտական անդամ)


Ա. Պողոսյանի

ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար

(Հանձնաժողովի քարտուղար, մշտական անդամ)


Ա. Բեժանյանի

ՀԵՀ գլխավոր հաշվապահ (Մշտական անդամ)

Վ. Բարսեղյան


«Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» ՀԿ-ի մշակութային հանձնախմբի նախագահ (Ոլորտային անդամ)

ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը, ուսումնասիրելով վերոնշյալ մրցույթին դիմած 1 հասարակական կազմակերպության մրցութային հայտն ու ծրագիրը,


Պ Ա Ր Զ Ե Ց

ներկայացված հայտը բավարարում է «Զոհված ազատամարտիկների, սահմանամերձ գյուղերում բնակվողների, Սիրիայից արտագաղթած ընտանիքների անչափահաս երեխաների և ուսման մեջ լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համար ՀՀ Նախագահի աշխատակազմի տարածքում մշակութային հանդիսությունների կազմակերպում և ամանորյա նվերների տրամադրում» անվանակարգի պահանջներին:


Ո Ր Ո Շ Ե Ց

տրամադրել դրամաշնորհ հայտ ներկայացրած «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» հասարակական կազմակերպությանը՝ «Ամանորյա հեքիաթ» ծրագիրը իրականացնելու համար: