Որոշում 30.10.2013թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

N  3 /2013 ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄ


30  հոկտեմբերի 2013 թ.                                                                                                                                                                        ք. Երևան


նախագահությամբ` Ա. Բերբերյանի

ՀՀ Նախագահի օգնական (Հանձնաժողովի նախագահ, մշտական անդամ)


մասնակցությամբ` Կ. Ավագյանի

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող (Մշտական անդամ)


Ա. Պողոսյանի

ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար

(Հանձնաժողովի քարտուղար, մշտական անդամ)


Ա. Բեժանյանի

ՀԵՀ գլխավոր հաշվապահ (Մշտական անդամ)


Ա. Բազարչյանի

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրեն (Ոլորտային անդամ)

Ն. Մովսիսյանի


Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի հակածխախոտային ծրագրերի ղեկավար (Ոլորտային անդամ)

ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը, ուսումնասիրելով վերոնշյալ մրցույթին դիմած 19 հասարակական կազմակերպությունների մրցութային հայտերն ու ծրագրերը,


Պ Ա Ր Զ Ե Ց

ներկայացված ծրագրերում և նախահաշիվներում տեղ են գտել որոշակի բացթողումներ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրերի մասին հայտարարությունից մինչ մրցույթի վերջնաժամկետը կարճ ժամանակահատված է ներառում եւ անհրաժեշտություն կա վերականգնելու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության դաշտում փոխվստահությունը,


Ո Ր Ո Շ Ե Ց

1.Ծրագրեր ներկայացրած բոլոր հասարակական կազմակերպություններին տալ դրամաշնորհ ստանալու հնարավորություն՝ պայմանով, որ սահմանված ժամկետում կվերացնեն նկատված տեխնիկական թերությունները։

2.Ծրագիրն իրականացնելու նպատակով ստորեւ ներկայացված հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր` պայմանով, որ սահմանված ժամկետում կվերացնեն նկատված տեխնիկական թերությունները։


Հ/հ

Կազմակերպության անվանումը

Անավանակարգը

Ծրագրի անվանումը

1

Հայկական կարմիր խաչի ընկերություն

Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում

Երևանն առանց ծխախոտի

2

Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա ՀԿ

Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում

Ես ուզում եմ առողջ ապրել

3

Շենացնենք մեր գյուղը ՀԿ

Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում

«Ծխելը այլեւս ժամանակակից չի» հակածխախոտային միջոցառումների հանրային մոդել

4

Կրթություն առանց սահմանի ՀԿ

Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում

 ՀՀ հանրակրթական դպրոցներում «Ընդդեմ ծխախոտի» կանխարգելիչ միջոցառումների շարք

5

Բարեկամ մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն ՀԿ

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում

Խնայելով ինձ եւ քեզ

6

Առողջություն և զարգացում ՀԿ

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում

Հանուն կյանքի առանց ծխախոտի

7

Հայաստանի ազգային սկաուտական շարժում ՀԱՍԿ ՀԿ

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում

Երիտասարդները հանուն գիտակցված ընտրության

8

Տարածքային գիտակրթական կենտրոնների միավորում ՀԿ

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում

9

Իրազեկում և բարեփոխում տեղեկատվական ՀԿ

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում

Ծխախոտը քո, իմ եւ բոլորի թշնամին է, կանգ առ

10

Գեղարեգ կրթամշակութային ՀԿ

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում

 «Մի ծխիր» ինտելեկտուալ հեռուստախաղ

11

Հայկական բժշկական ասոցիացիա ՀԿ

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության մատուցում և իրազեկվածության մակարդակի բարձրացում Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

12

Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա ՀԿ

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում

 Ծխել թե՞ ապրել

13

ֆլեշմոբ դիվիզիա ՀԿ

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում

Թոքերիդ մեջ

14

Երիտասարդ Տավուշ ՀԿ

Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում

Յուրաքանչյուր ծխած գլանակ մի մեխ է՝ խփած սեփական դագաղին