Որոշում 29.10.2013թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

                                                                                                  N  2 /2013 ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄ                                                                                                                     


                                                                                                                                                                                               ք. Երևան

29  հոկտեմբերի 2013 թ.                                                                               


նախագահությամբ` Ա. Բերբերյանի

ՀՀ Նախագահի օգնական (Հանձնաժողովի նախագահ, մշտական անդամ)

մասնակցությամբ` Կ. Ավագյանի

 ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող (Մշտական անդամ)


Ա. Պողոսյանի

ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար

(Հանձնաժողովի քարտուղար, մշտական անդամ)


Ա. Բեժանյանի

ՀԵՀ գլխավոր հաշվապահ (Մշտական անդամ)


Ա. Բազարչյանի

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրեն (Ոլորտային անդամ)


Ա. Հակոբյանի

«ՀԿ կենտրոնե քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ (Ոլորտային անդամ)


ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը, ուսումնասիրելով վերոնշյալ մրցույթին դիմած 19 հասարակական կազմակերպությունների մրցութային հայտերն ու ծրագրերը,


Պ Ա Ր Զ Ե Ց

ներկայացված հայտերի մեջ առկա են բազմաթիվ թերություններ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրերի մասին հայտարարությունից մինչ մրցույթի վերջնաժամկետը ներառում է կարճ ժամանակահատված, եւ անհրաժեշտություն կա վերականգնելու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության դաշտում փոխվստահությունը, ուստի


Ո Ր Ո Շ Ե Ց

1.Ծրագրեր ներկայացրած բոլոր հասարակական կազմակերպություններին տալ դրամաշնորհ ստանալու հնարավորություն՝ պայմանով, որ սահմանված ժամկետում կվերացնեն ծրագրերում նկատված տեխնիկական թերությունները։

2.Ծրագիրն իրականացնելու նպատակով ստորեւ ներկայացված հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր` պայմանով, որ սահմանված ժամկետում կվերացնեն ծրագրերում նկատված տեխնիկական թերությունները։


Հ/հ

Կազմակերպության անվանումը

Անավանակարգը

Ծրագրի անվանումը

1

Երիտասարդական ակումբների դաշնություն երիտասարդական ՀԿ

Գյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռնեն գյուղում գործելու հնարավորություն

Մեկնարկ

2

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ

Գյուղացու առաջնահերթ խնդիրների հայտնաբերում, բարձրաձայնում, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների  իրականացում

 Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն

3

Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն ՀԿ

Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում

 Ապրել եմ ուզում

4

Հաղարծին երիտասարդական ՀԿ

Վերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդների շրջանում

 Վերարտադրողական առողջության վերաբերյալ գիտելիքի մակարդակի բարձրացում երիտասարդների շրջանում

5

Նաիրուհի կանանց աջակցության կենտրոն ՀԿ

Վերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդների շրջանում

 Վերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդների շրջանում