Ամփոփվեց «Ես ուզում եմ առողջ ապրել» ծրագիրը

 

 

Դեկտեմբերի 6-ի ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնում տեղի ունեցավ շուրջ մեկ ամիս ընթացող «Ես ուզում եմ առողջ ապրել»  ծրագրի փակման արարողությունը: Ծրագիրն իրականացնում էր «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Գեղարքունիքի մարզի 50 դպրոցների աշակերտների համար իրենց կրթօջախներում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, մասնավորապես, հակածխախոտային պաստառներով ցուցահանդես, 12 տարեկանից բարձր պատանիների համար իրականացվել էին սեմինար-քննարկումներ`  ծխախոտի օգտագործման հետևանքների և դրանից առաջացող հիվանդությունների վերաբերյալ:
Դեկտեմբերի 6-ին` ծրագրի փակման օրը, ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնում տեղի ունեցավ հակածխախոտային թեմայով ցուցահանդես, «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի անդամները հանդես եկան տեղեկատվական նյութերի ներկայացմամբ, Սևան քաղաքի թիվ 4 դպրոցի աշակերտների մասնակցությամբ ներկայացվեց թեմային համահունչ դերախաղ: Վերջում կենտրոնի բակում տեղի ունեցավ ծխախոտի տուփի հուղարկավորության արարողություն: